«Ամեն նոր օրը նոր հնարավորություն է ավելի լավը դառնալու ու մեր երազանքներին հասնելու համար». Լիլիթ Բաբասյանի ջերմ լուսանկարը

12:47   5 օգոստոսի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված է որդու հետ. վերջինս ջերմ գրկել է մարիկին։ Սիրառատ լուսանկարի մեկնաբանություններում Լիլիթը հաճելի օր է մաղթել բոլորին ու գրել. «Եվ հիշեք՝ ամեն նոր օրը նոր հնարավորություն է ավելի լավը դառնալու ու մեր երազանքներին հասնելու համար»։   

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը կարմիր, միջին երկարության շրջազգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի տոպի հետ։ Կերպարն ամբողջացնում են պարզ սանրվածքն ու արտահայտիչ շպարը։ «Կար ժամանակ, երբ միայն երազել կարող էի այսպիսի նիհարության մասին։ Այս քաշն ինձ անհավանական էր թվում։

Ինձ հաճախ ասում են՝ գուցե չստացվի, իսկ ես միշտ պատասխանում եմ, որ անհնարին ոչինչ չկա։ Կարելի է ունենալ այն մարմինը, որն ուզում եք եւ կարելի է դրան հասնել համեղ սնվելով, առանց սովամահության»,- գրել է նա։



© NEWS.am STYLE