Սարգիս Գրիգորյանի սիրառատ լուսանկարը կնոջ հետ

13:43   5 օգոստոսի, 2019

Սիրված դերասան Սարգիս Գրիգորյանը ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սարգիս Գրիգորյանը պատկերված է կնոջ՝ Մանոյի հետ։ Զույգը դասական հագուստ է ընտրել։ Մանո Գրիգորյանը շքեղ զգեստ է կրում, որը համադրել է խոշոր ականջօղերի, ինչպես նաեւ արտահայտիչ շպարի հետ։ «Ի՞նչն է կարեւոր՝ ներսի, թե դրսի գեղեցկությունն ու ներդաշնակությունը...»,- մեկնաբանություններում գրել է դերասանը։  

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Արցախում։  Սարգիս Գրիգորյանը հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել էր. «Միշտ կանչող, միշտ հյուրասեր, միշտ ուժեղ»։ Դերասանն օգտագործել էր նաեւ «Արցախ» հեշթեգը։



© NEWS.am STYLE