Հայտնի են դարձել «Գահերի խաղ»-ի վերջաբանի անսպասելի դետալներ. պատրաստվեք հերթական հիասթափությանը

14:11   5 օգոստոսի, 2019

«Գահերի խաղը» կուլտային սերիալի հեղինակները երկրպագուների հետ կիսվել են ավարտական ութերորդ եթերաշրջանի վերջին սերիայի սցենարով։  

Ուշադրություն, «Գահերի խաղ»-ի ավարտի սփոյլեր։

NME-ի տեղեկություններով՝ խոսքը Դեյներիսի Վիշապի քայլի մասին է, որը նրա մահվանից հետո այրել է հայտնի Երկաթե գահը, որը նա այդքան ցանկանում էր զբաղեցնել։ Բայց պարզվում է՝ ամեն ինչ ավելի պարզ է։

Սցենարի տեքստում նշվում է. «Վիշապը բարձրանում է հետեւի ոտքերի վրա՝ վեր խոյանալով Ջոնի վրա։ Նա նայում է Ջոնին։ Մենք տսնում ենք՝ ինչպես է կրակը հայտնվում նրա բերանում։ Ջոնը եւս տեսնում է դա ու պատրաստվում մահվան։ Դրոգոնը ցանկանում է այրել ամբողջ աշխարհը, սակայն Ջոնին ձեռք չի տալիս։ Նա կրակը նետում է պատին եւ պայթեցնում հսկայական քարե կառուցահատվածների մնացորդները։ Մենք տեսնում ենք՝ ինչպես է կրակը Ջոնի ուսի եւտեւով շարժվում դեպի գահը. դա Դրոգոնի զայրույթի թիրախը չէ, այլ պարզապես համր ականատես, որը հայտնվել է հրդեհի կենտրոնում»։

Картинки по запросу giphy drogon

Այսինքն՝ Երկաթե գահն ընդամենը հայտնվել է Դրոգոնի զայրույթի ճանապարհին, որը կորցրել էր իր «մայր» Դեյներիսին։



© NEWS.am STYLE