Կիանու Ռիվզն արտաքին տեսքով շշմեցրել է երկրպագուներին

15:14   5 օգոստոսի, 2019

Գեղեցիկ, առեղծվածային, հմայիչ, միշտ բարետես ու խնամված. դերասան Կիանու Ռիվզն այն տղամարդկանցից է, ում մինչ ծերություն սիրում են կանայք։ Բրուտալ, ռոմանտիկ տղամարդու կերպարը ձգում է եւ հետաքրքրում։ Այդպես էր միչեւ վերջերս։ Հոլիվուդյան դերասանը լրջորեն շփոթեցրել է երկրպագուներին՝ «Բիլ եւ Թեդ» ֆիլմի նկարահանման հրապարակում հայտնվելով «իրոկեզ» սանրվածքով, մորուքով եւ բաց որովայնով։ Արտիստի լուսանկարները հրապարակվել են Twitter-ում։

Киану Ривз

Երկրպագուներին հատկապես զարմացրել է աստղի գիրությունը։ Կիանուն այն մարդկանցից է, որոնք հետեւում են քաշին՝ ճիշտ է սնվում, լուրջ ջանքեր գործադրում մարզասրահում։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք դերասանի կերպարանափոխությունը կապված է նոր դերի հետ, թե նրա անձնական որոշումն է։ Երկրպագուները սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկում են լուսանկարը՝ տարբեր ենթադրություններ անելով։  

Картинки по запросу keanu reeves getty

Կիանու Ռիվզն այժմ նկարահանվում է «Բիլի եւ Թեդի անհավանական արկածները» կատակերգության շարունակությունում, որում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին։ Ֆիլմի թողարկումը ծրագրվում է 2020թ.-ին։ Նոր ֆիլմում հին ընկերներ Բիլն ու Թեդը ժամանակի մեջ ճանապարհորդության կմեկնեն՝ ոգեշնչում գտնելու համար հանուն մարդկության փրկության։

Картинки по запросу «Билл и Тед»

Թեդի դերում Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Բիլ եւ Թեդ» շարքի առաջին ֆիլմը թողարկվել է 1989թ.-ին։ 1991թ.-ին վարձույթ է հանձնվել երկրորդ մասը։ Երրորդի թողարկումը նախատեսված է 2020թ.-ին։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE