«Իմ երջանկություն». Զարուհի Բաբայանի ու դստեր սիրառատ լուսանկարը

16:47   5 օգոստոսի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը՝ պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը, ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում նա պատկերված է մայրիկի հետ։ Սոֆին ջերմ մեկնաբանել  է հրապարակումը՝ գրելով. «Իմ Երջանկություն, իմ Մամա»։ Օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են թողել։

Հիշեցնենք՝ Զարուհի Բաբայանն ավելի վաղ արխիվային լուսանկար էր հրապարակել։ «13 տարի ետ։ Շատ եմ սիրում թերթել հիշողություններով լի ալբոմները՝ տեսնել ոնց ու ինչքան ես փոխվում տարիների ընթացքում, ոնց են մեծանում երեխաները... Ուրախանում եւ մի քիչ էլ տխրում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE