Սելենա Գոմեսը դադարել է շփվել դերասանուհու հետ, որը նրան է նվիրաբերել երիկամը

16:11   5 օգոստոսի, 2019

2017թ.-ի սեպտեմբերին Սելենա Գոմեսին փոխպատվաստել են ընկերուհու երիկամը։ Այդ ժամանակ ամբողջ աշխարհի լրատվամիջոցներում տարածվեց լուսանկարը, որում նրանք պատկերված են հիվանդասենյակում՝ ձեռք ձեռքի բռնած։ «Ես գիտեմ, որ իմ որոշ երկրպագուներ չեն հասկանում՝ ինչու ես չեմ զբաղվում երաժշտության առաջխաղացմամբ, որով անհավանական հպարտանում եմ։ Բայց ես ցանկանում եմ խոստովանել, որ ենթարկվել եմ երիկամի փոխպատվաստման. այն անհրաժեշտ է եղել գայլախտի սրման պատճառով։ Չկան բառեր՝ նկարագրելու համար իմ շնորհակալությունն իմ հիասքանչ ընկերուհուն՝ Ֆրանսիա Ռայսին։ Նա ինձ իսկական նվեր է մատուցել՝  նվիրաբերելով իր երիկամը։ Ես սիրում եմ քեզ, քույրիկ»,- Instagram-յան էջում գրել էր երգչուհին։

Գայլախտի դեպքում իմունային համակարգը հակամարմիններ է արտադրում, որոնք առաջացնում են մաշկի, մկանների, հոդերի եւ նյարդային համակարգի ախտահարում։ Աստղի հիվանդությունն ախտորոշվել է մի քանի տարի առաջ։ Եվ ահա պարզվել է, որ փոխպատվաստումից հետո նրանք դադարել են շփվել։

RadarOnline-ը հայտնում է, որ ատղերը չեն շփվել 2018թ.-ի սեպտեմբերից. հենց այդ ժամանակ Գոմեսը հայտնվել էր հոգեբուժական հիվանդանոցում էմոցիոնալ պոռթկումից հետո։ Ըստ հրատարակության աղբյուրների՝ հոսպիտալացման պատճառ են դարձել պարբերական երեկույթներն ու ալկոհոլի չարաշահումը։

Ավելի ուշ Ֆրանիսա Ռայսան ընկերուհուն «բռնացրել է» Նյու Յորքի Four Seasons հյուրանոցում խմելիս, ինչը կոնֆլիկտի պատճառ է դարձել։ Ռայսան կարծիք է հայտնել, որ վիրահատությունից հետո Գոմեսը պետք է ավելի ուշադիր հետեւի առողջությանը, սակայն վերջինս հրաժարվել է լսել նրան։

Լուսանկարները՝ Vivien Killilea/Getty Images for Unlikely Heroes, Getty Images



© NEWS.am STYLE