Ոճային. Էմմիի լուսանկարն Արցախից

22:48   5 օգոստոսի, 2019

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին երկար, պուտավոր զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն այն համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Սեւ-սպիտակ լուսանկարն արվել է Արցախում։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին վառ գույնի հագուստ էր կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Կերպարն ամբողջացնում էին շքեղ սանրվածքն ու արտահայտիչ շպարը, որն ընդգծում էր Էմմիի գեղեցկությունը։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել նրան։ «Գեղեցկուհի», «Հիասքանչ»,- գրել էին նրանք:



© NEWS.am STYLE