19:43 9 հուլիսի, 2013Հայ ճանաչված դերասան եւ շոումեն Հովհաննես Ազոյանը նկարահանվում է նոր երգիծական-արկածային ֆիլմում, որի նկարահանումներն ավարտվելու են օգոստոսի 5-ին:
Sharm Pictures-ից NEWS.am STYLE-ի թղթակցին հայտնեցին, որ այս անգամ համագործակցության սահմաններն ընդլայնվել են՝ հասնելով մինչեւ Արեւելք:
Ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Տոմս դեպի Վեգաս», «Ամերիկացու անհավանական արկածները Հայաստանում» ֆիլմերով: Երկրորդ ռեժիսորի դերում հանդես է գալիս Իլյա Ֆարֆելը (ԱՄՆ), ով նախկինում արդեն համագործակցել է Գոռ Կիրակոսյանի հետ: Օպերատորը բելգիացի Ֆիլիպ Վանդեւալն է, ում աշխատանքներով լրջորեն հետաքրքրված են ամերիկացի պրոդյուսերները:
Նկարահանումների ընթացքում ֆիլմի դերասանական եւ ստեղծագործական կազմն այցելելու է Ղազախստան, Հայաստան եւ Արցախ, որտեղ էլ, սցենարի համաձայն, ծավալվում են իրադարձությունները: Ֆիլմը սկսվելու է Ղազախստանում անցկացվող շախմատային մրցաշարից, ինչից հետո արկածները հանդիսատեսին տեղափոխելու են Հայաստան եւ Արցախ: