Կարճ զգեստ, ոճային ակնոց. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը Բարսելոնայից

13:47   6 օգոստոսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն այս օրերին իր հանգիստն է Իսպանիայում, նոր, գրավիչ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կարճ սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ առանձնանում է իր ոճով, այն համադրել է սեւ երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում է ոճային ակնոցը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են շռյալել նրան։ «Շատ ոճային, ինչպես միշտ»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին գրավիչ կերպարում էր։ Նա լողազգեստ էր կրում։ Կադրն արված էր լողափին։ Աստղիկ Սաֆարյանն իր կերպարն ամբողջացրել էր դեղին թիկնոցով։



© NEWS.am STYLE