Այս անգամ առանց «Գահերի խաղ»-ի. ամերիկյան հեռուստաքննադատներն անվանել են տարվա լավագույն սերիալները

22:13   5 օգոստոսի, 2019

ԱՄՆ-ի եւ Կանադայի հեռուստատեսային քննադատների ասոցիացիան անվանել է տարվա լավագույն սերիալները, հայտնում է Vulture-ը։ TCA Awards ամենամյա մրցանակը հանձնվում է հեռուստատեսության բնագավառում նշանավոր նվաճումների համար։

«Տարվա սերիալ» գլխավոր տիտղոսը ստացել է Հարի Բրեդբիրի եւ Թիմ Կիրբկիի «Աղբ» սերիալը։ Այն մրցանակի է արժանացել նաեւ կատակերգության ժանրում նվաճումների համար։ Իսկ դերասանուհի Ֆիբի Ուոլեր-Բրիջը, որը կատարում է գլխավոր դերն ու հանդես գալիս որպես սցենարիստ, մրցանակ է ստացել «Անհատական նվաճում կատակերգությունում» անվանակարգում։

«Լավագույն դրամատիկական սերիալ» մրցանակը բաժին է ընկել «Ավելի լավ է զանգահարեք Սոլին» նախագծին։ Գլխավոր մինի սերիալի է դարձել HBO հեռուստաընկերության «Չեռնոբիլ»-ը։ Նոր շոուների շարքում նշել են «Ռուսական տիկնիկ»-ը, իսկ լրատվականների շարքում՝ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի մասին «Լքելով Նեվերլենդը»։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Բեւեռլի Հիլզում Beverly Hilton հյուրանոցում։



© NEWS.am STYLE