ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել Լուսինե Թովմասյանի երկրորդ երեխան

19:01   5 օգոստոսի, 2019

ԱՄՆ-ում ծնվել է «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի երկրորդ երեխան։ NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ գեղեցկուհին տղայի է լույս աշխարհ բերել։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Լուսինե Թովմասյանն ընտանիքի հետ ԱՄՆ-ում էր եւ շուտով ծրագրում է վերադառնալ Հայաստան։ Երիտասարդ մայրիկը հղիության ընթացքում շարունակում էր հետեւորդներին ուրախացնել ջերմ լուսանկարներով։

Հիշեցնենք՝ ընտանիքում համալրման մասին Լուսինե Թովմասյանը հայտնել էր մարտ ամսին։ Նա Istagram-յան էջում ջերմ լուսանկար էր հրապարակել դստեր՝ Արիանայի հետ, որի մեկնաբանություններում գրել էր. «Անհամբեր, սրտատրոփ սպասումներով մեր երկրորդ հրաշքին»։ Գեղեցկուհին օգտագործել էր հղիություն, իմ երկորդ հղիություն, երեխա հեշթեգերը։

Լուսանկարները՝ Instagram, @pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE