Մոսկվայում համերգի ժամանակ Ջենիֆեր Լոպեսի կոստյումը պատռվել է (վիդեո)

23:06   5 օգոստոսի, 2019

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի եւ պարուի Ջենիֆեր Լոպեսը Մոսկվայում տեղի ունեցած համերգը կհիշի առհավետ։ Բացի այն, որ նա ստիպված է եղել արտասովոր ցուրտ երեկոյին ելույթ ունենալ «Դինամո» մարզադաշտում, պարելիս պատռվել է նրա սպիտակ կոստյումը։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Լոպեսը կատարել է «Ain't It Funny» կոմպոզիցիան։ Սպիտակ կոմբինեզոնի ուսափոկն արձակվել է։ Լոպեսը չի շփոթվել՝ շարունակելով ելույթը, ապա պարզապես հերթական անգամ փոխել է հագուստը՝ այս անգամ արդեն ընտրելով կարմիր զգեստ։

Արտիստը մի քանի անգամ փոխել է լողազգեստները, թեեւ ավելի է ցրտել։ Ինչ-որ պահի նա հանդիսատեին ցույց է տվել ձեռքը, որը փշաքաղվել էր ու ռուսերենով ասել է. «Гуси-гуси»։ Դրանից մի քանի րոպե առաջ «I'm Real» երգի կատարման ընթացքում Լոպեսն ինքն է իջեցրել կոմբինեզոնի ուսափոկը, ապա բարձրացրել այն։

Картинки по запросу дженнифер лопес москва

Ջենիֆեր Լոպեսը հուլիսի 24-ին նշել է 50-ամյակը։ Նրա փեսացուն՝ Ալեքս Ռոդրգեսը, այդ օրը յուրօրինակ է դարձել. նա սրտառուչ տեսահոլովակ էր պատրաստել, ապա երգչուհին շքեղ ավտոմեքենա նվիրել։



© NEWS.am STYLE