Exclusive! Հայտնի է Լուսինե Թովմասյանի որդու անունը

20:54   5 օգոստոսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը երկրորդ անգամ մայր է դարձել: Երեխան լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լուսինեն հայտնել է` ինչ անուն են ընտրել փոքրիկի համար. նրան Ալեք են անվանել: «Ես ինձ լավ եմ զգում»,- մեզ հետ զրույցում ասաց Լուսինեն:

Նշենք, որ հղիության ընթացքում Լուսինենն շարունակում էր հետեւորդներին ուրախացնել ջերմ լուսանկարներով։ Ամիսներ առաջ Լուսինեն ինքն էր հայտնել, որ ընտանիքում համալրում է սպասվում: «Անհամբեր, սրտատրոփ սպասումներով մեր երկրորդ հրաշքին»,- գրել էր նա` օգտագործելով հղիություն, իմ երկորդ հղիություն, երեխա հեշթեգերը։

Գլխավոր լուսանկարը՝ Pargev Aydinyan Photography



© NEWS.am STYLE