Գեղեցիկ բնապատկեր, պատռված տաբատ եւ տոպ. Անժելա Սարգսյանի լուսանկարը

11:47   6 օգոստոսի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որն արդեն տեւական ժամանակ է՝ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Դերասանուհին Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում նա առօրյա կերպարում է։ Անժելա Սարգսյանը բաց գույնի, պատռված ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել են գլխարկը եւ վառ սպորտային կոշիկները։ Դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անժելան սպորտային հագուստ էր կրում՝ սեւ լեգինսներ, մոխրագույն վերնազգեստ եւ սպորտային կոշիկներ։ Դերասանուհին դիմահարդարված չէր։



© NEWS.am STYLE