Շքեղ. Մարինկա Խաչատրյանն՝ էլեգանտ կերպարում

16:41   6 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Դերասանուհին Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում պուտավոր, միջին երկարության զգեստ է կրում։ Մարինկան այն համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ եւ երեկոյան սանրվածք ընտրել։ Կերպարն ամբողջացրել է վառ շպարը, Մարինկան նախապատվություն է տվել կարմիր շրթներկին։ Մեկնաբանությունների հատվածում հմայիչ դերասանուհին մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում ուրախ օր, հարսանիք։

Օրերս Մարինկան ցույց էր տվել նոր սանրվածքը։ Նա հրապարակված կադրերում մոխրագույն վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր աքսեսուարների՝ վզնոցի եւ ժամացույցի հետ։ Կերպարն ամբողջացնում էին արտահայտիչ շպարն ու գեղեցի սանրվածքը։ Մեկնաբանությունների հատվածում հմայիչ դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում նոր գույն, նոր շունչ։



© NEWS.am STYLE