«Մարդը, որն ուրախանում է մյուսների երջանկությամբ, միշտ երջանիկ կլինի». Լիլի Մորտոյի լուսանկարն Իտալիայից

17:39   6 օգոստոսի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն կիսվել է նոր լուսանկարով, որն է Իտալիայում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Մորտոն սեւ հագուստ է կրում՝ տոպ եւ շրջազգեստ։ Մորտոն պատկերված է քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին, իսկ կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով։ «Մարդը, որն ուրախանում է մյուսների երջանկությամբ, միշտ երջանիկ կլինի»,- մեկնաբանություններում գրել է նա՝ նշելով, որ կադրերն արվել են 2018թ.-ին։

Ավելի վաղ Մորտոն լուսանկար էր տեղադրել սիրելիի հետ՝ այն անվանելով տարվա լուսանկարը։ Զույգը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին եւ մեղմ գրկախառնված էր։ «Տարվա լուսանկարը։ Նա պատկանում է ինձ, ես՝ նրան։ Մեր բաժանումը, վեճերը, սառնությունը ընդամենը նախշեր են հավերժ սիրո ֆոնին»,- այս գրառմամբ էր ուղեկցվում լուսանկարը, որն արվել էր Թբիլիսիում։



© NEWS.am STYLE