Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել քույրերի հետ

14:49   6 օգոստոսի, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանն ու նրա հարազատները նշել են քույրերի միջազգային օրը։ Աստղերը համացանցում սրտառուչ շնորհավորել են միմյանց՝ հուզելով երկրպագուներին։

Լուսանկարներից մեկում Քիմ, Քորթնի, Քլոե Քարդաշյանները, Քենդալ եւ Քայլի Ջեններներն ամերիկյան Calvin Klein ապրանքանիշի ներքնազգեստ են կրում։ Մյուս լուսանկարներում նրանք պատկերված են գիշերազգետով, սպորտային կոստյումներով եւ զգեստներով։ «Չգիտեմ՝ ինչ կանեի առանց նրանց»,- լուսանկարները մեկնաբանել է Քիմը։

Քլոե Քարդաշյանը միացել է շնորհավորանքներին։ Նա ընտանեկան լուսանկար է տեղադրել, որում իրենք Calvin Klein-ի հագուստ են կրում։ «Շնորհավոր քույրերի միջազգային օրը»,- հարազատներին շնորհավորել է Քլոեն։

Նկատենք, որ բոլոր քույրերը շատ մտերիմ են՝ անկախ կոնֆլիկտներից ու թյուրիմացություններից, որոնք կարող են պատահել ցանկացած ընտանիքում։ Բարդ իրավիճակներում նրանք օգնում են միմյանց ու աջակցում։



© NEWS.am STYLE