Անսպասելի. լրատվամիջոցները հայտնում են Լինդսի Լոհանի եւ սաուդյան արքայազնի սիրավեպի մասին

16:12   6 օգոստոսի, 2019

Լինդսի Լոհանի ծանոթները պատմել են դերասանուհու եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի միջեւ կապի մասին։ Page Six-ը գրում է, որ Լինդսի Լոհանին սիրատածում է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանը։

Lindsay Lohan and Mohammed bin Salman

Ինսայդերները պնդում են, որ դերասանուհին նրա հետ երկար ժամանակ է անցկացնում, թռչում նրա անձական ինքնաթիռներով եւ նրանից շքեղ նվերներ ընդունում (այդ թվում կրեդիտային քարտեր)։ Լոհանի ընկերները նաեւ պատմում են, որ աստղն իբրեւ գահաժառանգ արքայազնի հետ մասնավոր հաղորդագրություններ է փոխանակում։

Линдси Лохан

Դերասանուհի մամուլի քարտուղարը հերքել է, որ Մուհամեդը նրան կրեդիտային քարտ է նվիրել։ Նա պնդում է, որ Լոհանը եւ գահաժառանգ արքայազնը հանդիպել են միայն մեկ անգամ, երբ մոտ մեկ տարի առաջ ներկա են եղել «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիին։

Мухаммед бен Салман

2016թ.-ին դերասանուհի Լինդսի Լոհանը հայտարարել է, որ ուսումնասիրում է իսլամն ու մտածում է այլ հավատի անցնելու մասին։ 2018թ.-ին Լոնդոնում նորաձեւության շաբաթին նա ներկայացել էր համեստ հագուստով եւ սեւ հիջաբով։ New York Post-ի տեղեկություններով՝ վերջին երկու տարիների ընթացքում Լոհանն ապրել է Դուբայում։



© NEWS.am STYLE