Շքեղ անակնկալ. Քայլի Ջենները ցույց է տվել վարդի թերթերով պատված տունը

17:17   6 օգոստոսի, 2019

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները ցույց է տվել՝ ինչպես է ծննդյան օրը նախօրոք շնորհավորել սիրելին։ Մոդելը կարճ հոլովակը հրապարակել է Instagram-յան էջում։  

View this post on Instagram

A post shared by Kylie (@kyliejenner) on

Իրապատում շոուի աստղը երկրպագուների հետ կիսվել է սրտառուչ պահով։ Տեսանյութում պատկերված է նաեւ երիտասարդ ծնողների փոքրի դուստրը՝ 1,5-ամյա Սթորմին։ Փոքրիկն ուրախությամբ խաղում է ծաղիկների հետ։

Հոլովակում Ջենները ցուցադրել է նաեւ սիրելիի՝ աղմկոտ երեկուկույթի ակնարկով բացիկը։ «Շնորհավոր ծնունդդ։ Ամեն ինչ նոր է սկսվում։ Սիրում եմ քեզ»,- հավաստիացրել էր Թրեւիսը։ Հոլովակի մեկնաբանություններում երկրպագուները հիացմունք են արտահայտել աստղի ընկերոջ այդ ժեստի առնչությամբ։

Кайли Дженнер

«Այս տղամարդը հաստատես սիրում է քեզ», «Փոքրիկ Սթորմին վայելում է պահը», «Սկսում եմ սթրես ապրել՝ մտածելով այն մասին, թե ով է ստիպված լինելու հավաքել այս ամենը»,- մեկնաբանել են նրանք։



© NEWS.am STYLE