Լոս Անջելեսում գտնվող Մեգան Մարքլի բնակարանը վաճառքի է հանվել. գինն էականորեն աճել է

20:14   6 օգոստոսի, 2019

ԱՄՆ-ում գտնվող բնակարանը, որում ապրել է ապաքա դքսուհի Մեգան Մարքլը, կարող է ձեռք բերել յուրաքանչյուրը, ով պատրաստ է դրա համար գրեթե 2 մլն դոլար վճարել։

будинок Меган Маркл Лос-Анджелес продаж

Հոլիվուդում կարիերայի ընթացքում Մեգան Մարքլն ապրել է Լոս Անջելեսում գտնվող շքեղ բնակարանում։ Այն գտնվում է Հենքոք զբոսայգուց եւ Հոլիվուդի կենտրոնից ոչ հեռու։ 2011-2013թթ. նա բնակարանը կիսել է առաջին ամուսնու՝ պրոդյուսեր Թրեւոր Էնգելսոնի հետ:

Меган с первым мужем Тревором Энгельсоном

Այժմ հնարավորություն կա ոչ միայն դիտելու՝ ինչ տեսք ուներ Մեգան Մարքլի բնակարանը, նախքան նրա՝ արքայազն Հարրիի ընտրյալը դառնալը, այլեւ անհրաժեշտության դեպքում գնել այն։

Ամուսնալուծությունից հետո Մեգանը տեղափոխվել է Կանադա, ուր մի քանի տարի զբաղված է եղել «Ֆորս մաժորներ» սերիալի նկարահանումներով։ Լոսանջելեսյան անշարժ գույքը նրան այլեւս պետք չի եղել։ Դրանից հետո շենքի նոր տերը եւս որոշել է վաճառել այն։ 2017թ.-ին այն գնել են 953 289 ֆունտով։

Առանձնատունը 4 ննջասենյակ ունի, 3 լոգասենյակ, բուխարիով եւ մաքուր օդին ընթրիքի հարմարավետ տարածքով հյուրասնյակով։ Բնակարանի դիզայնը դասական ոճում է՝ վառ նկարներով ու դեկորի տարրերով։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE