«Վարչապետի պորտֆելը...». Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարը

18:11   6 օգոստոսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։ Դերասանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին եւ ժպիտ պարգեւում հետեւորդներին։  

Այս անգամ հրապարակված լուսանկարում դերասանը վառ կերպարում է։ Նա դեղին պիջակ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի եւ լայնեզր գլխարկի հետ։ Դերասանը զարմացած հայացքով նայում է պայուսակին։ «Վարչապետի պորտֆելը...»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանը ռոբոտի կերպարում էր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ոչ ռոբոտացմանը»։ Հետեւորդներին լուսանկարը դուր էր եկել, նրանք բազամաթիվ զվարճալի մեկնաբանություններ էին թողել՝ նշելով, որ դերասանը տաղանդավոր է։



© NEWS.am STYLE