Պաշտոնական. ազգությամբ հայ Էնդի Սերքիսը կդառնա «Վենոմ»-ի երկրորդ մասի ռեժիսորը

19:01   6 օգոստոսի, 2019

Sony Studios-ն Էնդի Սերքիսին նշանակել է «Վենոմ» ֆիլմի երկրորդ մասի ռեժիսոր։ Ֆիլմի սիքվելը էկրաններ կբարձրանա 2020թ.-ի հոկտեմբերին, հայտնում է Deadline-ը։

«Դա, իսկապես, տեղի է ունենում։ Ես կարող եմ զգալ՝ ինչպես է Սիմբիոտը (արարած, որը մարդուն օժտում է գերկարողություններով) հայտնվել է իմ ներսում, ես պատրաստ եմ ճանապարահորդությանԸ։ Չեմ կարողանում սպասել։ Դու պատրրա՞ստ ես, Թոմ Հարդի»,- Instagram-յան էջում գրել է Սերքիսը։

«Վենոմը» դարձավ 2018թ.-ի գլխավոր պրեմիերաներից մեկը։ Անկախ բացասական քննադատությունից եւ ժամանակակից չափանիշներով համեստ բյուջեից՝ 100 մլն դոլար, ֆիլմը համաշխարհային վարձույթում 856 մլն դոլար է վաստակել։

Սիքվելի սյուժեն չի ներկայացվում։ Հայտնի է, որ Թոմ Հարդին կրկին կմարմնավորի Էդի Բրոկին, իսկ ֆիլմի սցենարը կգրի առաջին մասին սցենարիստ Քելի Մարսելը։

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE