Մեծ կորուստ. մահացել է ոճի ռուսաստանյան թագուհի Ալլա Վերբերը

18:28   6 օգոստոսի, 2019

62 տարեկանում կյանքից հեռացել է Մոսկվայի Գլխավոր ունիվերսալ խանութի նորաձեւության գծով տնօրեն, Mercury ոսկերչական ապրանքանիշի փոխնախագահ Ալլա Վերբերը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակորչելով Telegram-ի People Talk ալիքը։

Ըստ հրատարակության տեղեկությունների՝ նա հոսպիտալացվել է օգոստսոսի 5-ին Իտալիայի Ֆորտե դեյ Մարմի քաղաքում, իսկ հաջորդ օրը նա մահացել է։ Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։

Алла Вербер

Ալլա Վերբերը Գլխավոր ունիվերսալ խանութի նորաձեւության գծով տնօրենն է, Mercury ոսկերչական ապրանքանիշի փոխնախագահը։ Նա ապրանք է գնում Ռուսաստանի հեղինակավոր խանութների համար եւ նոր հավաքածուներ ձեւավորում։ Ալլան երկրի ամենահաջողակ բիզնես-լեդիների շարքին է դասվում եւ արտասովոր զգացում ունի այն ամենի, ինչ վերաբերում է ոճին ու միտումներին։



© NEWS.am STYLE