Մարմինն ընդգրկող զգեստ, բարձրակրունկներ․ Նազենի Հովհաննիսյանը՝ հմայիչ կերպարում

22:46   6 օգոստոսի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային, հմայիչ կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում է մարմինն ընդգրկող ամառային զգեստ, որոնք համադրել է բարձրակրունկների հետ։ Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ «Պոսեյդոնի տաճարը, մայրամուտն ու քամին... և ես` ինչպես միշտ շատ հարմար կոշիկներով»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հաղորդավարուհին լողազգեստ էր կրում։ Հրապարակմանը կից Նազենին կատարել էր հետեւյալ գրառումը․ «#ջրիրթեկարողես Այսօր Վադավառ է։ Դե ջրեք»։



© NEWS.am STYLE