Լայնեզր գլխարկ, եթերային հանդերձանք․ Սիրուշոյի հրապուրիչ կերպարը

23:36   6 օգոստոսի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Սիրուշոն կրում է սեւ վերնաշապիկ, ծաղկավոր վերնազգեստ, կերպարնը համալրել է լայնեզր գլխարկով։ Սիրուշոն մեղմ շպարով է։ Իսկ ամառային կադրին կից երգչուհին անգլերեն լեղվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Ո՞ր թվականին է եղել ձեր #SummerLove-ը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրուշոն ներկայացրել է նոր տեսահոլովակ։ Այն նկարահանվել է «Summer Love: Vuy Aman» երգի հիման վրա։ Տեսահոլովակում նկարահանվել է հենց ինքը՝ Սիրուշոն։ Երաժշտության եւ խոսքերի հեղինակը Սիրուշոն է։



© NEWS.am STYLE