Սոֆի Մխեյանի լուսանկարները Խնձորեսկի ճոճվող կամրջի վրայից

10:45   7 օգոստոսի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը կիսվել է նոր լուսանկարներով, որոնք արվել են Գորիսում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում երգչուհին առօրյա կերպարում է՝ ջինսե տաբատ, կապույտ վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Մեկնաբանություններում Սոֆին գրել է. «Խնձորեսկի ճոճվող կամուրջ․․․ Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու կողմերը՝ Հին եւ Նոր Խնձորեսկները, որտեղից երեւում են Խնձորեսկի չորս եկեղեցիները եւ «Ինը մանուկի» աղբյուրը։

Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Սուրբ Թադեւոս եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին լայն ժպտում էր, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Երբեմն ասելիքս շատ շատ է... չարախոսներին, նեգատիվ ու բացասական էներգիա տարածողներին, պարապ ու անիմաստ «քոմենթչիներին»-միայն թե մի վատ բան գրեն,վիրավորեն ու անցնեն առաջ... սիրելիներս, մի օր էդ ատելությունից ինքներդ կխեղդվեք... «հանգիստ նստեք տեղներդ» վաաաաա՜յ․ նայեք նկարին ու իմացեք, շարունակելու եմ սիրել կյանքն ու անկեղծ ժպտալ մարդկանց եւ աշխարհին, ապրել ,աշխատել ու սեր տալ հարազատներիս, ընկերներիս, ծանոթ ու անծանոթ հարյուրավոր դրական հետեւորդներիս ... Բարեւ, պայծառ մարդիկ»։



© NEWS.am STYLE