«Կատալինա կղզի». Արմինկայի հմայիչ լուսանկարը

11:11   7 օգոստոսի, 2019

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներն արվել են գեղեցիկ բնապատկերի ու բազմաթիվ նավերի ֆոնին։ Հմայիչ երգչուհին սպիտակ շորտ է կրում եւ բաց գույնի շապիկ։ Կերպարն ամբողջացրել են գլխազարդն ու արեւային ակոցը։ «Կատալինա կղզի»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին արտահայտիչ շպարով էր։ «Թերթում ես Ինստագրամն ու չես հասկանում՝ ով ով է... Բոլորը բլոգեր են, մեյքափ խորհրդատու, փիլիսոփա, խոհարար, սպեկուլյանտ (այո՛,այո՛) եւ ամենասարսափելին՝ ուսուցիչ։ Սովորեցնում են՝ ինչպես ապրել, սիրել, երազել ու այդպես շարունակ... Ո՞վ կբացատրի՝ ի՞նչ է կատարվում»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE