Լիա Զախարյանի գրավիչ լուսանկարը Գորիսից

13:13   7 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել են Գորիսում։ Հմայիչ դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լիան ստիպակ զգեստ է կրում եւ նուրբ շպարով է։ Կադրերը մեկնաբանված չեն։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին ոճային կերպարում է. նա ջրինսե տաբատ է կրում, որը համադրել է ուսերի հատվածում բաց տոպի հետ։ Կերպարն ամբողջացնում են փոքրիկ պայուսակն ու պարզ սանրվածքը։ «Յուրաքանչյուր գիշեր իր ճաշացանկի կարիքն ունի»,- մեկնաբանություններում գրել է նա։



© NEWS.am STYLE