«Ոստիկանը Ռուբլյովկայից» սերիալի դերասանուհին գաղտնազերծել է հայ ամուսնուն

11:59   7 օգոստոսի, 2019

Սոֆյա Կաշտանվան, որը «Ոստիկանը Ռուբլյովկայից» կատակերգական սերիալում մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկին եւ որին սիրավեպ էին վերագրում ռեժիսորի հետ, հանրության ներկայացրել է անձնական կյանքի մանրամասներն ու պատմել ընտրյալի մասին։

Картинки по запросу софья каштанова в белье

2019թ.-ի սկզբին Կաշտանովան մայր է դարձել։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել մանկաբարձական լողավազանում, դերասանուհին փոխառել է մեքսիակցիների փորձը եւ արտասահման հաճախակի ճանապարհորդությունների պատճառով շատ երկրպագուներ կարծել էին, թե նա հանդիպում է արտասահմանցու հետ։

Ինչ-որ ժամանակ մամուլը գրում էր, որ Կաշտանովայի որդու հայրը ռեժիսոր Իլյա Կուլիկովն է, սակայն նա հերքել է այդ տեղեկությունները։ Նա խոստովանել է, որ ամուսինը կիսով հայ է, եւ իրենց որդին շատ նման է հորը։

«Ընտանիք կազմելու որոշում կայցնելու համար հարկավոր է հարյուր տոկոսով վստահել։ Մեզ համար որոշումը գիտակցված էր։ Ջորջիկը ցանկալի երեխա է։ Ամուսինս կիսով չափ հայ է, եւ նա ավելի շատ արեւելյան պատկերցում ունի ընտանիքի ու կնոջ պարտականությունների մասին։ Ցավոք, ես չեմ տեղավորվում այդ շրջանակների մեջ։ Բայց մենք վաղուց ենք ճանաչում միմյանց, այնպես որ նա հասկանում է ինձ»,- ընդգծել է Կաշտանովան։

Աստղը փոքրիկին պաշտպանում է օտար աչքից եւ առայժմ նրան լուսանկարում մեջքի հատվածից։ «Չեմ ցանկանում, նա դեռ փոքր է, եւ մենք նրան չենք կնքել։ Բայց կարող եմ ասել, որ երեխային տեսնելով՝ ես հասկացա՝ նա հայրիկի կրկնօրինակն է։ Ինձանից ոչինչ չկար։ Հիմա Ջորջիկը փոխվում է, եւ ես նրանում նկատում եմ իմ հատկանիշները»,- խոստովանել է դերասանուհին։



© NEWS.am STYLE