«Իշխանամետ բուժում». Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը

14:14   7 օգոստոսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։ Դերասանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին եւ ժպիտ պարգեւում երկրպագուներին։  

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարը կրկին զվարճացրել է հետեւորդներին։ Դերասանը բժշկի կերպարում է, իսկ մեկնաբանություններում գրել է. «Իշխանամետ բուժում»։ Հետեւորդները նշեն են, որ հիշում են դերասանի այդ դերը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը վառ կերպարում էր։ Նա դեղին պիջակ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի եւ լայնեզր գլխարկի հետ։ Դերասանը զարմացած հայացքով նայում էր պայուսակին։ «Վարչապետի պորտֆելը...»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE