17:18 7 օգոստոսի, 2019Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով էլեգանտ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ երգչուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է խոշոր աքսեսուարների հետ՝ վզնոց եւ ականջօղ։ Սոնան նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ նուրբ դիմահարդարմանը։ Հետեւորդները երգչուհուն բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել՝ գնահատելով նրա գեղեցկությունը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին վարդագույն տաբատ եւ պիջակ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան։ Կադրն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։