Բելլա Հադիդը հերթական անգամ բաժանվել է The Weeknd-ից

15:59   7 օգոստոսի, 2019

Ավարտվեց եւս մեկ աստղային սիրո պատմություն. 22-ամյա Բելլա Հադիդը եւ 29-ամյա Էյբլ Տեսֆայեն, որը հայտնի է The Weeknd կեղծանվամբ, բաժանվել են։ Պատճառը զույգի չափազանց խիտ գրաֆիկն է, որի պատճառով սիրահարները միասին չափազանց քիչ ժամանակ էին անցկացնում։ Հադիդի եւ The Weeknd-ի շրջապատից հայտնել են, որ նրանք այլեւս միասին չեն։

The Weeknd и Белла Хадид

«Նրանք զբաղված են իրենց ծրագրերով եւ երկար ժամանակ ճանապարհորդում են աշխարհում։ Բելլան պատրաստվում է առաջիկա Նորաձեւության շաբաթին։ Էյբլը նոր երաժշտություն է ձայնագրում։ Նախքան բաժանումը նրանք հաճախ էին վիճում եւ չէին կարողանում իրենց գրաֆիկների անհամատեղելիության խնդրի իդեալական լուծում գտնել։ Նրանք հույս ունեն, որ հնարավոր է, կրկին կկարողանան միասին լինել, սակայն այժմ ցանկանում են կենտրոնանալ իրենց եւ աշխատանքի վրա»,- հայտնել է մոդելի ընկերը։

«Трудный период»: Белла Хадид рассталась с The Weeknd

Ամբողջովին հակասնալի է, որ աստղերը չեն այրում կամուրջները, քանի որ նրանց սիրո պատմությունը բաղկացած է բաժանումներից եւ վերադարձերից։ Բելլա Հադիդն ու The Weeknd-ը սկսել են հանդիպել 2015թ.-ին, ծանոթացել են Coachella փառատոնի ընթացքում։ Դեկտեմբերին նրանք բաժանվել են, բայց հաջորդ տարվա փետրվարին կրկին միասին էին։

Լուսանկարները՝ Legion-media



© NEWS.am STYLE