Շոկ. Փի Դիդին հանդիպում է որդու նախկին ընկերուհու հետ

16:58   7 օգոստոսի, 2019

Պապարացիները հայտնի ռեփեր Փի Դիդիին «բռնացրել են» նոր ընկերուհու հետ։ Առաջին հայացքից նոր զույգը ոչնչով արտասովոր չէ, սակայն կատարողի երկրպագուները վրդովված են, քանի որ նրա որդին հարաբերությունները հաստատես հավանության չի արժանացնի։

Օգոստոսի 4-ին 49-ամյա կատարողին եւ Instagram-ի 22-ամյա աստղ Լորի Հարվեյին նկատել են Իտալիայում ընթրիքի ընթացքում գրկախառնվելիս։ Նրանք ընթրել են աղջկա ընտանիքի հետ, եւ Instagram-յան The Shade Room էջը բացառիկ կադրեր է հրապարակել։

Լորին քնքշությամբ գրկել է երաժիշտին իրանի հատվածում եւ շատ է ծիծաղել։ Դիդին համբուրել է նոր ընկերուհուն եւ ականջին ինչ-որ բան շշնջացել։ Սիրահարներին անհարմարություն չի պատճառել մոդելի ծնողների ներկայությունը։

Влюбленные наслаждались обществом друг друга

Ռեփերի երկրպագուների շոկի մեջ են։ «Հազի թե տղան ընդունի հոր նոր ընկերուհուն։ Եվ առհասարակ ինչպե՞ս են նրանք հետագայում ընտանեկան հանգստի մեկնելու», «Ես լաց եմ լինում, երբ Դիդին զգուշությամբ հեռացնում է այդ (հնարավոր է՝ գրավիչ) երիտասարդ աշխատակցին, որ կարողանա Լորիին օգնել իջնել աստիճաններով»,- գրել են նրանք։



© NEWS.am STYLE