«Անպարտելի». բացահայտվել է Մեգան Մարքլի նոր, սիրելի մատանու գաղտնիքը

23:36   7 օգոստոսի, 2019

38-ամյա Մեգան Մարքլի երկրպագուներն ուշադրություն են դարձրել նրա նոր զարդին։ Դքսուհին սկսել է ավելի հաճախ հանրությանը ներկայանալ՝ միջնմատին կրելով ոսկե մատանի։

Արքայազն Հարրիի կինը սիրել է Pippa Small ապրանքանիշի էկոլոգիական ոսկերչական իրերը։ Կազմակերպությունը հայտնի է իր հումանիտար գործունեությամբ։ Բոլիվիայում այն աջակցել է ոսկու՝ էկոլոգիական մեթոդներով մշակմանը, իսկ Նեյրոբիում ստեղծել է կրթական ծրագիր աղքատ վարպետների համար։ Դիզայներ Պիպա Սմոլը 2013թ.-ին պարգեւատրվել է բրիտանական կայսրության շքանշանով։

Մարքլին դուր է եկել մատանին, որը պատրաստվել է հնդուիստական Դուրգա աստվածուհու պատվին։ Նրա անունը նշանում է «անպարտելի»։

Ոսկերչական իրերի փորձագետ Քլեր Ադլերը բացատրել է, թե ինչ իմաստ է կրում թանկարժեք իրը։ «Դքսուհին պատահականորեն չի նախապատվություն տալիս էկոլոգիական զարդերին։ Բացի նրանից, որ դրանք շատ գեղեցիկ են, նաեւ հաճախորդներին ոգեշնչում են բարի գործեր անել։ Ապրանքանիշը շատ հստակ հումանիտար ուղղվածություն ունի, որը մոտ է Մարքլին։ Այդ կերպ նա հարգանքի տուրք է մատուցում կազմակերպությանը, որն օգնում է ամբողջ աշխարհում կարիքավորներին»,- բացատրել է Ադլերը։

Քլերը հստակեցրել է, որ այս մատանին «Ֆորս մաժորներ» սերիալի նախկին դերասանուհու հավաքածուում միակ համալրումը չէ։ Մեգանն իր ոճն ամբողջացնում է մեկ այլ մատանիով եւս, որը համադրում է ամուսնականի հետ։  ««Նշումներով» մատանիները թագավորական ավանդույթի մաս են։ Այդպիսի իր ունի, օրինակ, արքայազն Չարլզը։ Այդ զարդերը վկայում են տիրոջ բարձր կարգավիճակի մասին»,- հավելել է փորձագետը։

Աղբյուրը՝  Cosmo

Լուսանկարները՝ Getty Images, Legion Media



© NEWS.am STYLE