Միլա Յովովիչը երրորդ անգամ մայր կդառնա (ֆոտո)

11:48   8 օգոստոսի, 2019

Հոլիվուդյան 43-ամյա դերասանուհի Միլա Յովովիչը երջանիկ է ամուսնու` ռեժիսոր Փոլ Անդերսոնի հետ: Զույգը դաստիարակում է երկու դուստրերին` Էվային, որը ծնվել է 2007թ.-ին եւ Դանիելին, որը ապրիլի 1-ին չորս տարեկան է դարձել: Շուտով ընտանիքում եւս մեկ երեխա լույս աշխարհ կգա:

Instagram-յան էջում դերասանուհին հայտնել է, որ հղի է եւ ցույց է տվել կլորացած որովայնը: Միլայի խոսքով` նա արդեն հղիության չորրորդ ամսում է:

Յովովիչի խոսքով՝ երբ 13 շաբաթ առաջ իմացել է հղիության մասին, անասելի ուրախություն է ապրել եւ սարսափ միւեւնույն ժամանակ։ Տարիքի եւ վերջին, չափազանց անհաջող հղիությունից հետո նա չէր ցանկանում շուտ կապվել երեխայի հետ։ Այս ամբողջ ամիսների ընթացքում աստղի ընտանիքն ապրել է կարծես ասեղների վրա՝ շատ երկար ժամանակ անցկացնելով բժիշկների սենյակներում եւ անալիզներ հանձնելով։ «Բայց հիմա, փառք Աստծո, ամեն ինչ պարզ է։ Եվ այո, մենք իմացել ենք, որ եւս մեկ դուստր ենք ունենալու։ Ամեն դեպքում, ինձ ու իմ երեխային հաջողություն մաղթիր»,- գրել է Միլա Յովովիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Milla Jovovich (@millajovovich)

Նշենք, որ դերասանուհին երկու տարի առաջ ստիպված է եղել հղիության արհեստական ընդհատման դիմել։ Այդ ամենը վերապրելուց հետո նա մոտ դեպրեսիա է սկսվել։ Դերասանուհին մի քանի ամիս դադար է վերցրել կարիերայում եւ իրեն մեկուսացրել հանրությունից՝ վիշտը վերապրելու համար։



© NEWS.am STYLE