«Մեր հրաշք եւ երջանկություն...». Լուսինե Թովմասյանը հրապարակել է  որդու առաջին լուսանկարը

10:41   8 օգոստոսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը։

NEWS.am STYLEհայտնել էր, որ գեղեցկուհու երկրորդ երեխան ծնվել է ԱՄՆ-ում, նրան Ալեք են անվանել։

Լուսինե Թովմասյանն Instagram-յան էջում ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում գրել է. «Լույս աշխարհ եկավ նա... նա, ով այնքան սպասված եւ այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։ Մեր հրաշք եւ երջանկություն... շնորհակալ ենք ,որ ընտրեցիր հենց մեզ եւ փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։ Սիրում ենք քեզ անսահման, մեր Ալեք 04.08.2019»։

Հիշեցնենք՝ ընտանիքում համալրման մասին Լուսինե Թովմասյանը հայտնել էր մարտ ամսին։ Նա Istagram-յան էջում ջերմ լուսանկար էր հրապարակել դստեր՝ Արիանայի հետ, որի մեկնաբանություններում գրել էր. «Անհամբեր, սրտատրոփ սպասումներով մեր երկրորդ հրաշքին»։ Գեղեցկուհին օգտագործել էր հղիություն, իմ երկորդ հղիություն, երեխա հեշթեգերը։

Լուսանկարները՝ Instagram, @pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE