Անթերի կազմվածք. Ռիփիի համարձակ ֆոտոշարքը

15:45   8 օգոստոսի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում ոճային ֆոտոշարքերով, հերթական անգամ ուրախացրել է հետեւորդներին։

Երգչուհին նոր ֆոտոշարքի կադրերով կիսվել է Instagram-յան էջում։ Հմայիչ Ռիփին սեւ բոդի է կրում, որն ընդգծում է նրա իդեալական կազմվածքը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ բնական գեղեցկությունը միշտ գնահատելի է։ «Հրաշք ես դու»,- գրել է օգտատերերից մեկը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Ռիփին ցույց էր տվել բնական գեղեցկությունը։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում երգչուհին գրել էր. «Ես երբեք չեմ փախել խնդիրներից։ Ես վազել եմ դեպի իմ երազանքները»։ Մեկնաբանություններում Ռիփին օգտագործել էր նաեւ չեմ ճանաչում թուլությունը հեշթեգը։  

Լուսանկարները՝ @eminbaghajyan, @fimediahous, @ruben_grigov, @andranik_taylor, @vahestep 



© NEWS.am STYLE