«Ես չեմ սիրում վիրավորական «պլյուս չափ» բառը». Սերենա Ուիլյամսը պատմել է նորաձեւության հավաքածուի մասին

15:12   8 օգոստոսի, 2019

37-ամյա թենիսիստուհի Սերանա Ուիլյամսը՝ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը, անկեղծ հարցազրույց է տվել եւ ներկայացել հետաքրքիր կերպարներում։ Նիգերիացի հայտնի նկարչուհի Սենբանջոն Սերենայի դեմքը ներկել է ֆոտոշարքի համար, որի հեղինակի Կվակու Ալստոնն է։ Ուիլյամսը հարցարզույցի ընթացքում հայտնել է, թե ինչ է որոնում նորաձեւության աշխարհում։

Спортсменка на обложке журнала

Սերենան հանդես է եկել ի պաշտպանություն բոդիպոզիտիվի, որը վերջին տարիներին ավելի հայտնի է դառնում։ Շատ աստղեր հրաժարվել են երկարամյա դիետաներից ու մարզարահներում տանջալից պարապմունքներից՝ հայտարարելով, որ իրենց մարմինը սիրում են այնպիսին, ինչպիսին այն իրականում է։

«Ես ունիվերսալ կարմիր զգեստ եմ ստեղծել բոլորի ու յուրաքանչյուրի համար։ Աշխարհում չկան միանման մարդիկ, մենք բոլորս տարբեր ենք, տարբեր անհատներ, տարբեր բնավորություն ու տարբեր կազմվածք ունենք։ Մենք տարբեր տեսք ունենք եւ մեզ պետք է ներկայացնենք այնպիսին, ինչիպիսին իրականում ենք»,- հայտարարել է Սերենան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ESSENCE (@essence)

Թենիսիստուհին նշել է, որ իր հավաքածուները ներառում են տարբեր չափսեր՝ S-ից մինչեւ XL, իսկ հայտնի պլյուս չափ արտահայտությունը նա փոխարինել է ավելի հաճելի բառով՝ «great», որն անգլերենից թարգմանաբար՝ նշանակում է հրաշալի, հզոր։

Ուիլմասը նաեւ վստահություն է հայտնել, որ կինը պարտավոր չէ բարդույթավորվել եւ իրեն դժբախտ զգալ արտաքին տեսքի կամ քաշի պատճառով։



© NEWS.am STYLE