Դենի Տրեխոն օգնել է փրկել ԱՄՆ-ում վթարի ենթարկված մեքենայում գտնվող երեխային

18:39   8 օգոստոսի, 2019

Մեքսիկացի դերասական Դենի Տրեխոն օգնել է ավտոմեքենայից փրկել երեխային, որը վթարի է ենթարկվել, հայտնում է CNN-ը։

Դերասանը մտել է շրջված ամենագնացն ու փորձել արձակել անվտանգության գոտին, որը պահում էր երեխայի նստարանը, սակայն նրան չի հաջողվել դա անել։ Ի վերջո գոտին կարողացել է արձակել միջադեպի մեկ այլ ականատես, որը մեքենայի սրահ է մտել հակառակ կողմից։

Ավելի ուշ Տրեխոն պարզաբանել է, որ երեխան ողջ է մնացել միայն մանկական նստարանի շնորհիվ։ «Ինձ հետ ցանկացած լավ բան տեղի է ունենում մյուսներին օգնելու արդյունքում»,- հավելել է դերասանը։

Հայտնի է, որ վթարից հետո տուժածներից երեքը (այդ թվում երեխան) հետազոտվելու համար տեղափոխվել են հիվանդանոց։ Միջադեպի մասնակիցները թեթեւ վնասվածքներ են ստացել, այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Дэнни Трехо

Դենի Տրեխոն հայտնի է դարձել ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի ֆիլմերի շնորհիվ, այդ թվում «Մայրամուտից մինչեւ արեւածագ», «Լրտեսների երեխաները», «Մաչետե»։ Կարիերայի ընթացքում նա ավելի քան 200 դեր է կատարել, որոնց շնորհիվ խարիզմատիկ չարագործի ամպլուա է ձեւավորվել։



© NEWS.am STYLE