Մակոլեյ Կալկինը ծաղրել է «Տանը միայնակ» ֆիլմի վերաթողարկումը

19:16   8 օգոստոսի, 2019

«Տանը միայնակ» ֆիլմի գլխավոր դերակատար Մակոլեյ Կալկինը կատակել է Disney ստուդիայի՝ կատակերգությունը վերաթողարկելու գաղափարի վերաբերյալ։ Instagram-յան էջում նա լուսանկար է հրապարակել, որում պատկերված է, թե ինչ տեսք կունենար ֆիլմի հերոս Քեւին Մակկալիստերը մեր օրերում։ «Ահա, թե իրականում ինչ տեսք կունենա «Տանը միայնակ»-ի վերաթողարկումը»,- լուսնակարը մակագրել է դերասանը։

Картинки по запросу маколей калкин один дома

Կադրում կարելի է տեսնել մեծացած Քեւին Մակկալիստերին, որը երեխայից վերածվել է տղամարդու։ Նա նստած է բամզոցին՝ համակարգչի առաջ, իսկ ձեռքին մթերքով լի ափսե է։ Հետեւի պլանում կարելի է նկատել ձնեմարդու պատկերով բարձ։

Կալիկինը Disney ընկերության ներկայացուցիչներին դիմել է նաեւ Twitter-յան հաշվի միջոցով։ «Հեյ, Disney, զանգիր ինձ»։

Օրերես հայտնի է դարձել, որ գրեթե 30 տարի անց Disney ընկերությունը նորից կնկարահանի լեգենդար «Տանը միայնակ» կատակերգությունը։ Ընկերության գործադիր տնօրեն Բոբ Այգերի խոսքով՝ ֆիլմը «կվերաիմաստավորվի» նոր սերնդի համար, սակայն չի նշել, թե երբ կսկսվի արտադրությունը։



© NEWS.am STYLE