Իսպանիա, արեւ, լողազգեստ. Աստղիկ Սաֆարյանը հիացրել է իդեալական կազմվածքով

21:41   8 օգոստոսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին Իսպանիայում է, որտեղից հասցրել է կիսվել արեւոտ լուսանկարներով։

Երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարներում բիկինի է կրում։ Նախշազարդ լողազգեստն ընդգծում է նրա իդեալական կազմվածքը, իսկ կերպարն ամբողջացնում է խոշոր արեւային ակնոցը։ «Մտածեցի՝ եթե հիմա սենց նկար չունենամ, 59-ում դժվար թե ունենամ»,- մեկնաբանություններում կատակել է հմայիչ երգչուհին։ Մյուս լուսանկարը մակագրելիս Աստղիկ Սաֆարյանը նշել է, որ ամառն իր եղանակն է։ Երգչուհու էջը ողողված է հաճոյախոսություններով։ «Շքեղ», «գեղեցկուհի», «շատ գեղեցիկ եք, գեղեցկությունը պետք չէ թաքցնել»,- գրել են հետեւորդները։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին կարճ սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանն այն համադրել էր սեւ երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում էր ոճային ակնոցը։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին շռյալել նրան։ «Շատ ոճային, ինչպես միշտ»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE