54-ամյա Լիզ Հերլին թոփլես լուսանկարով «պայթեցրել է» Instagram-ը

23:18   8 օգոստոսի, 2019

«Խաբեբաները» ֆիլմի աստղ Լիս Հերլին երկրպագուներին ապացուցել է, որ տարիքը լավ կազմվածքին չի խանգարում։ Դերասանուհին լողավազանում լողալիս գայթակղիչ կերպարանք է ընդունել, սեքսուալ լուսանկարն էլ հրապարակել է իր Instagram-ում։ Հյու Գրանտի նախկին սիրելին կադրում կրում է լողազգեստի միայն ներքեւի մասը, իսկ կուրծքը ծածկել է ձեռքերով։

Элизабет показала фигуру без верхней части купальника

Դերասանուհին գեղեցիկ արեւայրուքով է, նյուդ շպարով, իսկ վարսերը կոկիկ հավաքված են։

«Արթնացում Լոս Անջելեսում։ Հ․ Գ․ Ես արեւայրուք եմ ընդունում մինչեւ առավոտյան 9-ը կամ երեկոյան 6-ից հետո։ Մնացած ժամանակն անց են կացնում մեծ հովանոցի տակ», - կադրին կից գրել է Հերլին։

Звезда считается одной из самых желанных британских актрис

Հետեւորդներից շատերը հիացել են 54-ամյա դերասանուհու կազմվածքով։

«Կրքոտ», «Շատ սեքսուալ», «Հիանալի տեսք ունես», «Այնքան գեղեցիկ ես», «Մեծ հաճույքով քեզ հետ կլողայի», «Լիզ, հիանալի կազմվածք ունես», - մեկնաբանությունների հատվածում գրել են նրանք։

Նշենք, որ օրերս Էլիզաբեթ Հերլիի որդին՝ Դեմիանը, 25 տարի անց կրկնօրինակել էր մոր լեգենդար զգեստը։



© NEWS.am STYLE