Էմիլի Ռատակովսկին «փնթի» տեսքով աջակցել է ֆեմինիստուհիներին

22:16   8 օգոստոսի, 2019

Ամերիկացի թոփ մոդել, դերասանուհի եւ դիզայներ Էմիլի Ռատակովսկին նկարահանվել է Harper’s Bazaar ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկի համար։ Լուսանկարը հրապարակվել է հրատարակչության պաշտոնական Instagram-ում։

Картинки по запросу ratajkowski

28-ամյա մոդելը հայտարարել է, որ յուրաքանչյուր կին իրավունք ունի իր հանդեպ հարգանք պահանջի, անկախ այն բանից, թե ինչպես է իրեն ներկայացնում։ «Սափրում եմ թեւատակերս, թե ոչ՝ սա իմ ընտրությունն է։ Իմ կարծիքով մարմնի վրա առկա մազերը կանանց համար եւս մեկ հնարավորություն է, որպեսզի արտահայտեն իրենց ընտրության հնարավորությունը՝ որոշելով, թե ինչպես են ցանկանում իրենց զգալ», - բացատրել է Էմիլին, որը ամսագրի շապիկին ներկայացել է մազոտ թեւատակերով։

Картинки по запросу ратаковски арестовали

Մոդելը նաեւ իր դժգոհությունն է հայտնել անցած տարի Վաշինգթոնում տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ, որտեղ ակտիվ մասնակցության համար իրեն ձեռբակալել էին։ «Այն ժամանակ մամուլի բոլոր վերնագրերը ոչ թե իմ բողոքի մասին էր, այլ, թե ինչ հագուստով եմ ներկա գտնվել ակցիային։ Նույնիսկ նրանք, որոնք համամիտ էին իմ տեսանկյունի հետ, քննադատեցին սպիտակ տոպի տակից կրծկալի բացակայությունն ու համարձակ ջինսե տաբատս։ Չգիտես ինչու նրանք որոշել էին, որ մերկ մարմնով իմ կարծիքը կորցում է իր կշիռը»։

Картинки по запросу ратаковски арестовали

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE