Էլեգանտ պարզություն. թագուհի Լետիցիան՝ ոճային զգեստով

11:49   9 օգոստոսի, 2019

Ամառը հանգստի ու ճանապարհորդրությունների ժամանակ է, այդ թվում թագավորների համար։ Իսպանիայի թագավորն ու նրա կինը՝ Լետիցիան, հանգստանում են Մայորկայում դուստրերի հետ։

Ամռային վառ օրվա համար Լետիցիա թագուհին երկար զգեստ է կրել, որը զարդարված էր փոքրիկ կոճակներով։ Կերպարն ամբողջացնում էին կաշվե ամառային կոշիկներն ու բաց գույնի պայուսակը։ Զբոսանքի համար թագավորական ընտանիքի անդամները սպիտակ եւ կապույտ գույների հագուստ էին ընտրել։ Աղջիկները պարզ ամառային զգեստներ էին կրում, իսկ Ֆելիպե Վեցերորդը՝ սպիտակ տաբատ եւ կապույտ վերնաշապիկ։

Աղբյուրը եւ լուսնկարները՝ Elle, SplashNews



© NEWS.am STYLE