Նուրբ շպար, ոճային հագուստ. Էմմիի մեղմ կերպարը

14:16   9 օգոստոսի, 2019

Երգչուհի Էմմին, որը վերջին օրերին Արցախում էր, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին մեղմ շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Երգչուհին ոճային զգեստ է կրում եւ պատկերված է եկեղեցու ֆոնին։ Կադրերը մեկնաբանված չեն։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարն արվել էր Արցախում։ Երիտասարդ մայրիկը պատկերված էր որդիների հետ։ Էմմին բեմական հագուստ էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ոգեւորված էի: Ելույթից հետո վազում էի տղաներիս մոտ, որ կարծիք հարցնեմ»։ Նա օգտագործել էր նաեւ «համահայկական խաղեր» հեշթեգը։



© NEWS.am STYLE