Ռիկի Մարտինն առաջին անգամ հրապարակել է դստեր լուսանկարը, որը ծնվել է Ջվան Յոսեֆի հետ ամուսնության ընթացքում

14:46   9 օգոստոսի, 2019

47-ամյա Ռիկի Մարտինը դաստիարակում է երկվորյակ որդիներին՝ 11-ամյա Մատեոյին եւ Վալենտինոյին։ Յոթ ամիս առաջ երգիչը, որը բազմաթիվ անգամներ խոսոտավել է, որ երազում է մեծ ընտանիքի մասին, դուստր է ունեցել։ Փոքրիկին Լյուսիա են անվանել։ Այս ամբողջ ընթացքում երջանիկ հայրը փոքրիկի դեմքը թաքցնում էր հանրությունից եւ միայն երեկ լուսանկար է հրապարակել, որում երեւում է նրա դեմքը։

Рики Мартин с возлюбленным

«Իմ աչքի լույս Լյուսիան»,- մեկնաբանություններում գրել է նա։ 47-ամյա կատարողի երկրպագուները հիացած են երեխայի լուսանկարով։

Рики Мартин впервые показал лицо дочери

«Նա հիասնքանչ է», «Շատ գեղեցիկ է», «Վաղուց էի ցանկանում տեսնել Լյուսիային, շնորհակալություն», «Հիասքանչ, դուք երջանիկ հայր եք», «Թող առողջ ու խելացի մեծանա, փոքրիկին բարօրություն եմ մաղթում», «Ուրախացրիք, այնքան դրական կադր է, գեղեցկուհի»,- գրել են հետեւորդները։

Նախորդ տարի Ռիկի Մարտինն ամուսնացել է ընկերոջ՝ ծագումով քուրդ նկարիչ Ջվան Յոսեֆի հետ։ Նրանք ծանոթացել են 2016թ.-ին, երբ երգիչն արվեստի գործեր էր որոնում իր հավաքածուի համար։  Երգչի դստերը, ինչպես նաեւ երկվորյակ որդիներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Այժմ տղաներն արդեն 10 տարեկան են, այնպես որ արտիստը կարող է լիարժեքորեն զբաղվել երրորդ երեխայի մասին հոգ տանելով։

Լուսանկարները՝ Legion-media, Instagram



© NEWS.am STYLE