Վաղուց ժամանակն էր. Քեյթ Միդլթոնն առաջին անգամ «մերկացրել է» ոտքերը

15:39   9 օգոստոսի, 2019

Արքայազն Ուիլյամը հաղթել է Քեյթ Միդլթոնին բարեգործական ռեգատայի ընթացքում, որն օգոստոսի 8-ին անցել է կացվել Մեծ Բրիտանիայում, հայտնում է The Sun-ը։

37-ամյա Քեյթ Միդլթոնը ռեգատային, որն անց էր կացվում անգլիական Քաուս քաղաքում, մասնակցել է մուգ կապույտ, կիպ շորտով։ Նա թագավորական ընտանիքի խորհրդանիշի պատկերով գլխարկ էր կրում եւ բաց գույնի սպորտային կոշիկներ։ Դքսուհին այդ հագուստով շատ ազդեցիկ տեսք ուներ։ Հրատարակությունը հայտնում է, որ Քեյթ Միդլթոնը զգեստապահարանի այդ իրը կրելուց խուսափում էր 11 տարի։

Ինչ վերաբերում է ռեգատային... Քեյթը պարտվել է ամուսնուն՝ վերջնակետին հասնելով յոթերերոդը։ Արքայազն Ուիլյամը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Հաղթել է բրիտանացի հեռուստահաղորդավար եւ ճանապարհորդ Բեար Գրիլսը։

Արքայազն Ուիլյամի կինը սկսել է ավելի հաճախ ցուցադրել կազմվածքը։ Հունիսին Քեյթը Action on Addiction կազմակերպության ամենամյա գալա ընթրիքին մասնակցել է բաց ուսերով զգեստով։ Թագավորական էտիկետի կանոնների համաձայն՝ կանայք չպետք է հանրությանը ներկայանան բաց ուսերով հագուստով։ Դքսուհին կրում էր Barbara Casasola ապրանքանիշի կրեմագույն զգեստը։

Լուսանկարները՝ Clive Mason/Getty Images, Antony Jones/Getty Images



© NEWS.am STYLE