«Ամառ». Անուշիկ Ալավերդյանի ոճային լուսանկարը Գեղարդից

18:09   9 օգոստոսի, 2019

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Հմայիչ երգչուհին Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է ջինսե շորտի հետ։ Կերպարն ամբողջացրել է սեզոնի ամենանորաձեւ պայուսակը: Անուշիկ Ալավերդյանը նախապատվություն է տվել մեղմ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Երգչուհին նշել է, որ լուսանկարն արվել է Գեղարդում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ամառ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի բարձրակրունկների հետ: Կերպարն ամբողջացնում էին պարզ սանրվածքն ու դիմահարդարումը: «Զվարճանալու ժամանակն է»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին:



© NEWS.am STYLE