Նոր շրջադարձ. Նարգիզի հետ Ֆադեեւի պայմանագիրը խզելու պատճառն ալկոհոլի՞զմն է

17:36   9 օգոստոսի, 2019

Փրոմոութեր, համերգների կազմակերպիչ Սերգեյ Լավրովը հայտնել  է՝ ինչու է պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւը որոշել խզել պայմանագիրը երգչուհի Նարգիզ Զակիրովայի հետ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Մաքսիմ Ֆադեեւի MALFA պրոդյուսերական կենտրոնը խզել է արտիստի հետ համագործակցության մասին պայմանագիրը։ Փաստաթուղթը նրան արգելում է կատարել պրոդյուսերի երաժշտական ստեղծագործությունները եւ նրան ազատում համերգային շրջագայության պարտավորություններից, որը ծրագրված էր օգոստոսին։

Картинки по запросу наргиз фадеев

«Նա վերցնում էր վիսկիի շիշն ու ամբողջ համերգի ընթացքում պահում այն։ Երբ այդ պատճառով խնդիրներ ունեցա համերգային հրապարակների տնօրենների հետ, Նարգիզը վիսկիինը փոխարինել է գազավորված ըմպելիքի շշով, որում սպիրտ էր լցնում»,- ասել է պրոմոութերը։

Նա հավելել է, որ երգչուհին ապրում է «ինչ-որ զուգահեռ աշխարհում», կտրված է իրականությունից, անիմաստ պահանջներ է ներառում, օրինակ՝ հյուրանոցային համարի շուրջօրյա հսկողություն։ «Տարօրինակությունները շատ էին։ Երբեմն «Битва экстрасенсов»-ի ընկերուհիների հետ փակվում էր գրիմի սենյակում եւ խաղաթղթեր բացում։ Երբեմն առանց տեսանելի պաճառի սկանդալներ էր բարձրացնում»,- հավելել է նա։



© NEWS.am STYLE