Մերկ կուրծք եւ բեղեր. եթե արդեն հասցրել եք ուշքի գալ Էմիլի Ռատակովսկիի՝ չսափրված թեւատակերով լուսանկարից հետո

18:36   9 օգոստոսի, 2019

Ամերիկացի հայտնի ֆոտոմոդել Էմիլի Ռատակովսկին մասնակցել է «Harper's Bazaar» հայտնի ամսագրի արտասովոր ֆոտոշարքին։ Դեռ երեկ մոդելը երկրպագուներին զարմացրել էր չսափրված թեւատակերի լուսանկարով, իսկ այսօր հրապարակված կադրում լուսանկարվել է թոփլես եւ  բեղերով։

Эмили Ратаковски

Հոլիվուդյան գեղեցկուհին այդ կերպ որոշել է անդրադառնալ սոցիալական կարեւոր խնդրի՝ կնոջ գեղեցկությանը։ Աշխարհում այսօր տիրում են պարտադրված կանոններ, իսկ կանայք, նրա կարծիքով, որոշակի շրջանակների մեջ են։ Էմիլին պնդում է, որ կանացիությունն ու բնականությունը յուրաքանչյուրի դեպքում անհատական են, իսկ ամենակարեւորը՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է ընտրել՝ ինչ տեսք ունենալ։

Эмили Ратаковски

«Իհարկե, ես վստահ եմ, իմ էքսպերիմենտների մեծամասնությունների վրա, որոնք ես կատարում էի «ինչ է նշանակում կին լինել» թեմայով, լրջորեն ազդել է կնատյացության մշակույթը։ Ես նաեւ վստահ եմ, որ միջոցների մեծ մասի վրա, որոց շնորհիվ ես շարունակում եմ «սեքսուալ» լինել, լրջորեն ազդում է միզոգինիան (որոշ կանանց ու տղամարդկան բնորոշ վարքագիծ, որն արտահայատվում է կնոջ նկատմամբ արհամարհանքով ու ատելությամբ)։ Բայց ես ինձ այպես լավ եմ զգում եւ դա իմ անիծյալ որոշումն է, այդպես չէ՞։ Միթե դա այն չէ, ինչ վերաբերում է ֆեմինիզմին, այսինքն՝ ընտրությանը»,- երկրպագուներին դիմել է Էմիլի Ռատակովսկին։

Картинки по запросу эмили ратаковски инстаграм



© NEWS.am STYLE